E-Gift Cards
E-Gift Cards - Նվեր Քարտը կարող է օգտագործվել մեր բոլոր գործընկերների մոտից գնումներ կատարելիս:
Սկսած 1,000 դրամ
Էլեկտրոնային Նվեր-Քարտերի հարթակ
28 Ընկերություններ
E-Gift Cards - Նվեր Քարտը կարող է օգտագործվել մեր բոլոր գործընկերների մոտից գնումներ կատարելիս:
Սկսած 1,000 դրամ
Հիմնադրվելով 2001թ.-ին՝ Mane Tiles ընկերությունը իր սպառողներին է առաջարկում բացառապես ձեռագործ և տարբերվող արտադրանք: Ընկերության գործունեության հիմքում գիտելիքն է, ստեղծարար և պրոֆեսիոնալ մոտեցումը: Ընկերությունը ներկայումս ունի արդադրության մի քանի ճյուղ՝ կերամիկական սալիկների, դեկորատիվ կերամիկական և բնական քարերից խճանկարների, դեկորատիվ սպասքի և հուշանվերների արտադրություն, փայտի և կերամիկայի համադրությամբ կիրառական սպասքի էքսկլյուզիվ արտադրություն: Ընկերության զարգացման հիմքը՝ նոր և ստողծագործ ապրանքատեսականու արտադրությունն է: Շուրջ 20 տարվա փորձը ձևավորել է մեր հմուտ և ստեղծագործ թիմը, որը կարող է լուծում գտնել անգամ անհնարին թվացող խնդիրներին: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում թիմի ներսում նորարարական և ստեղծագործ գաղափարների ստեղծմանն ու իրագործմանը՝ յուրաքանչյուր օր ստեղծելով մի նոր արտադրանք, որը հիացմունքի է արժանանում սպառողի կողմից: Հավատարիմ մնալով մեր կարգախոսին մենք սպառողին տրամադրում ենք միմիայն բնական հումքից պատրաստված տարբերվող և շքեղ ապրանքատեսականի:
Սկսած 10,000 դրամ
LaserWar Armenia-ն խաղ է, որը կրկնօրինակում է մարտավարատակտիկական գործողությունները և որտեղ կիրառվում են իրական զենքերի կրկնօրինակներ։
Սկսած 12,000 դրամ
Recoursio Academy հեռավար կրթության միջազգային առցանց հարթակը ստեղծվել է երեք հիմնական ուղղություններով կրթական խնդիրների լուծման համար՝ հմտությունների կատարելագործում, ակադեմիական կրթություն և կորպորատիվ դասընթացներ: Կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները՝ նախագիծը հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ, կազմակերպել կադրերի վերապատրաստում, անցկացնել ատեստավորում և այլն:
Սկսած 16,000 դրամ
Բարձրակարգ ձեռագործ զարդեր պատրաստված 925 հարգի արծաթից համադրված բնական և սինթետիկ քարերի հետ։
Սկսած 10,000 դրամ
Flow House Yerevan-ը հնարավորություն է ընձեռում զբաղվել սերֆինգով Երեւանում, առանց օվկիանոսի առկայության, տարին 12 ամիս։ Այն ներկայացնում է տարածաշրջանում միակ, աշխարհում ամենամեծ, 180 աստիճան բացվածքով սերֆինգի հարթակը, որը հարմար է թե՛ պրոֆեսիոնալների եւ թե՛ սկսնակների համար։
Սկսած 25,000 դրամ
«Արվեստի դեսպանատուն» ցուցասրահ
Սկսած 15,000 դրամ
Նվերներ՝ ամեն ճաշակին համապատասխան 🪐
Սկսած 3,000 դրամ
Feel Armenia-ն տուրիստական ընկերություն է, որն արդեն 12 տարի մասնագիտացած է լյուքս զբոսաշրջային ծառայություններում Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Վրաստանում։ Այն մասնագիտացած է բացառիկ ծառայությունների մեջ, որոնք կստեղծեն յուրաքանչյուր ճանապարհորդի երազանքի փորձը՝ բացահայտելով Հայաստանի անհավատալի մշակույթը, հարուստ ոգին և բազմազանությունը: Feel Armenia-ն կազմակերպում է հարմարեցված, իսկապես անհատական ճամփորդական փորձառություններ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ուսումնասիրել Հարավային Կովկասի տարածաշրջանը:
Սկսած 40,000 դրամ
Sky Club-ը Հայաստանում տանդեմ պարապլաներային թռիչքների գլխավոր փորձագետն է: 2009 թվականից նրանք զբաղվում են արկածային զբոսաշրջությամբ և առաջարկում ոչ միայն օդային սպորտի ծառայություններ, այլև այլ ոգևորիչ արկածներ: Sky Club-ը տրամադրում է պարապլաներային ծառայություններ տարվա բոլոր եղանակներին և այս տարիների ընթացքում ապահով կերպով տանդեմ թռչող ավելի քան 10,000 մարդ ենք վերցրել: Sky Club Armenia-ն նվիրված է պարապլաներային թռիչքի ապահով վայելքին, հետևաբար բոլոր թռիչքները ծածկված են լավագույն ապահովագրական ընկերության կողմից: Օդաչուները պատրաստված են, փորձարկված և լիցենզավորված: Նրանց երկար տարիների փորձն այս ոլորտում երաշխավորում է ձեզ անվտանգ և առանց լարվածության հաճույք:
Սկսած 45,000 դրամ
✨ Քո անհատական ֆոտոգիրքը ✨ Կազմի անհատական դիզայն ամեն հաճախորդին #photobook #ֆոտոգիրք
Սկսած 19,000 դրամ
Ոսկյա և արծաթյա յուրահատուկ զարդերի տեսականի
Սկսած 30,000 դրամ
«Արենան» զվարճանքների կենտրոն է, որն առաջարկում է ակտիվ ժամանցի բազմաթիվ տարբերակներ: Գործում է բոուլինգի հինգ խաղահարթակ, իսկ կենտրոնում՝ բիլիարդ, թենիս և բասկետբոլ: Հրաձգարանը ևս սպասում է սկսնակ ու պրոֆեսիոնալ դիպուկահարների: Զվարճանքների կենտրոնում գործում են նաև տարատեսակ խաղային ավտոմատներ, հրաձգարան, բար-սրճարան: Կարող եք կազմակերպել Ձեր ընկերական կամ ընտանեկան հանդիպումը Արենայում, ինչպես նաև նշել ծննդյան, կորպորատիվ և այլ միջոցառումներ:
Սկսած 6,000 դրամ
110 Places Hiking Club-ը արշավական ակումբ է, որի նպատակն է բացահայտել Հայաստանի բնության գողտրիկ անկյունները՝ լեռները, անտառներն ու պատմամշակույթային վայրերը: 110 Places Hiking Club արշավական ակումբը զբաղվում է լեռնագնացությամբ, ժայռամագլցմամբ, քայլարշավներով և փորձում ավելի ամրապնդել մարդ և բնություն կապը:
Սկսած 5,000 դրամ
Սա ուժեղ և ինքնավստահ մորուքավորների և նրանց սիրող կանանց աշխարհ է:
Սկսած 10,000 դրամ
Անհատական քարտեզներ յուրահատուկ դեկորի համար
Սկսած 5,000 դրամ
«Armenian Helicopters» ավիաընկերությունն առաջարկում է մի շարք ծառայություններ, այդ թվում՝ չարտերային փոխադրում թեթև դասի ուղղաթիռներով Հայաստանում, դեպի Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն: Ընկերության նպատակն է կազմակերպել փոխադրումներ հասանելի բոլորի համար Հայաստանի Հանրապետությունում և հարևան երկրներում։ Մեր ընկերության առաջնահերթությունն է թռիչքների անվտանգությունը։ Armenian Helicopters-ն առաջարկում է վաճառքի և տեխնիկական ծառայությունների ամբողջական փաթեթ, արտասահմանյան արտադրության ուղղաթիռների շահագործում , օդաչուների վերապատրաստում։
Սկսած 110,000 դրամ
Քվեսթ-Նախագիծ Իզոլյացիան արդեն Երևանում:
Սկսած 16,000 դրամ
🍿 Կինոզալի վարձույթ 🎞️ Պատվերով ֆիլմեր ⚽️ Սպորտային հեռարձակումներ 📞 +374(94)993898 tiktok.com/@cinepolis.am
Շունչ կենտրոնն Երևանում գործող յոգայի առաջին կենտրոնն է, որըսկսել է իրաշխատանքն ԱՄՆ-ում և Հնդկաստանում մասնագիտական կրթություն ստացած և որակավորված ուսուցիչների հոտ: 2007թ-ից՝ բացման օրից, կենտրոնը շարունակում է ապահովել դասերի բարձր որակ՝ միաժամանակ խրախուսելով ուսուցիչների արտերկիր տարեկան վերապատրաստման և ավագ ուսուցիչների կենտրոն հրավիրելու գործընթացը: Տարիների ընթացքում Շունչը մեծ աշխատանք է կատարել՝ ներկայացնելով յոգայի արվեստն Հայաստանի բնակիչներին: Շունչում դասավանդվում են Հաթա յոգայի տարբեր տեսակներ, գործում են դասեր՝փոքր մասնագիտացված խմբերի, հղիների, տարբեր տարիքի երեխաների համար: Այսօր կենտրոնը հպարտ է ոչմիայն յոգայի սիրահարների մեծ բանակով, այլ նաև նրանով, որ նույն մարդկանց ակտիվ մասնակցության շնորհիվ Կենտրոնը կազմակերպում է բարեգործական ծրագրեր՝ այդպիսով մասնակցելով երկրի մշակութային և հասարակական կյանքին:
Սկսած 12,000 դրամ
Մարզասրահ` նախատեսված կանանց և տղամարդկանց համար:
Սկսած 22,000 դրամ